Իրավունք

Հրաչյա Հարությունյանի գործով նախնական քննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Հրաչյա Հարությունյանի գործով նախնական քննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի քննչական ծառայությունը ավարտել է Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Հրաչյա հարությունյանին և պաշտպանյալներին արդեն հայտնել են նախաքննության ավարտի մասին։ «Երկուշաբթի մենք սկսում ենք ուսումնասիրել գործի մանրամասները»,- հայտնել է փաստաբան Ռուբեն Մակարյանը։

Ավելի վաղ փորձաքննությունը հաստատել էր, որ 18 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթարի մեջ մեղավոր է «ԿամԱԶ» բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանը:

ՌԴ մայրաքաղաքի ՆԳՆ-ն ստացել էր դատաբժշկական և ավտոտեխսպասարկման երեքփորձաքննության արդյունքները, որոնք նշանակված էին ավտովթարի քրեական գործով: Ավտոտեխսպասարկման փորձաքննությունից հետևում էր, որ մեղադրյալի վարած ավտոմեքենան երկար ժամանակ տեխսպասարկում չի անցել։ Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Հարությունյանի դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ և՛ վթարից առաջ, և՛ հետո վարորդը գտնվել է գիտակից վիճակում և վերահսկել է իր գործողությունները:

Սպտեմբերի 9-ին Հրաչյա Հարությունյանն ընդունել էր իր մեղքը ՃՏՊ-ի կապակցությամբ: Նա կալանավորվել էր Նոր Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարում իր մասնակցության առնչությամբ: Ավտովթարի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, 30-ը վիրավորվել էին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում