1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դեկտեմբերի 6-ին կայացել է 3 միլիոն 450 հազար ԱՄՆդոլարի առքուվաճառք` 407.56 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակման գինը կազմել է 407.50 դրամ, գործարքների քանակը՝ 21:
Դեկտեմբերի 3-ին դոլար/դրամ միջին կշռված փոխարժեքը կազմել է 405 դրամ, 4-ին՝ 406.61: Դեկտեմբերի 5-ին բորսայում գործարք չի կայացել:
Նույն բորսայում նոյեմբերի 25-ին դրամի նկատմամբ մեկ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 404.23, 27-ին՝ 404 դրամ, իսկ նոյեմբերի 26-ին գործարք չի կատարվել: