Հայաստանն Իրանին գազ գնելու հարցով չի դիմել. Մոհամմադ Ռեյիսի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանից գազ գնելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունները Իրանի հետ պաշտոնական մակարդակում քննարկումներ չեն ունեցել: Այս մասին դեկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Նրա խոսքով` Հայաստանին իրանական գազի մատակարարման շահավետությունը պարզ կդառնա միայն բանակցությունների միջոցով: «Իրանը Հայաստանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է, մի քանի տարի է, ինչ երկու երկրների միջև գործում է համաձայնագիր, որի շրջանակում երկու երկրները միմյանց հետ բարտերային եղանակով են համագործակցում` «գազ` էլեկտրաէնրգիայի դիմաց» սկզբունքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց դեսպանը:

Պատասխանելով այն հացին, թե արդյոք իրանական գազն ավելի մատչելի և շահավետ կլինի Հայաստանի համար, քան ռուսականը, Մոհամմադ Ռեյիսին նշեց, որ գների տարբերությունների մասին հնարավոր չի խոսել ենթադրական եղանակով. հստակ դատողություններ հնարավոր կլինի անել միայն պայմանավորվածությունների դեպքում: Չնշելով 1000 խմ գազի դիմաց Իրանի կողմից այլ երկրների համար սահմանված գումարի չափը, դիվանագետը նշեց, որ Իրանը մյուս երկրներին գազ է վաճառում միջազգային սակագներով: «Իրանը Թուրքիային գազ է վաճառում միջազգային գործող գներով, սակայն բարեկամ որոշ երկրների համար բացառված չէ, որ զեղչեր կիրառի: Դա կախված է այն համաձայնություններից, որոնք ձեռք կբերվեն»,- հավելեց բանախոսը` կատակելով, որ թվեր մատնանշել չի ցանկանում, քանի որ այդքան էլ լավ չէ մաթեմատիկայից:

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել էր, որ իրանական գազի մատակարարումը շահավետ չէ Հայաստանին, քանի որ ռուսականից ավելի թանկ կարժենա: Նախարարը շեշտել էր, որ միջազգային սակագներով 1000 խմ գազի դիմաց իրանական կողմը սահմանել է 400 դոլար: 2013թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ կատարած պետական այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին գազ կմատակարարի 1000 խմ-ի դիմաց 189 դոլար սակագնով:

Հայերեն

Ռուբիոն Կուբայում փոփոխություններ ցանկացողներին կոչ է արել համագործակցել ԿՀՎ-ի հետ

Հոկտեմբերի 24-ը Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մալխաս Ամոյանը պարտություն կրեց ԱԱ-ի երկրորդ գոտեմարտում

Կիմ Չեն Ընը ժամանել է Չինաստանի սահմանամերձ Դանդուն քաղաք

Հայտնի է Հայաստանի ծանրորդների ելույթների ժամանակացույցն ԱԱ-ում

Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք

Մասնագիտական գիտելիքները պետք է լինեն բնության պահպանության ուղղությամբ իրականացվող քայլերի հիմքում. Ժաննա Անդրեասյան

Ուսանողները ծանոթացել են ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը և այցելել Կիրանցի սահմանազատված հատված

Ֆրանսիայում սահմանափակվել են բողոքի ակցիաները․ անվտանգության ապահովման համար կներգրավվի մինչև 70 հազար ոստիկան ու ժանդարմ

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին