Արցախ

Բակո Սահակայնը ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել Անժելա Աթաբեկյանին ու Գեորգի Մինասովին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակայնը ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել Անժելա Աթաբեկյանին ու Գեորգի Մինասովին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանին եւ ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Մինասովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Ն ախագահ Սահակյանը ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել անվանի արվեստագետներին` նշելով, որ նրանց աշխատանքը մեծ հարգանք եւ սեր է վայելում Արցախում:

Միջոցառմանը մասնակցել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում