Սպորտ

Արազ Օզբիլիսը կարեոր չի համարում, թե որ հորիզոնականում է «Սպարտակը» հիմա

2 րոպեի ընթերցում

Արազ Օզբիլիսը կարեոր չի համարում, թե որ հորիզոնականում է «Սպարտակը» հիմա

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի նշել է, որ իր համար կարևոր չէ, թե տեղում է «Սպարտակ»-ն այս պահին:

«Մրցաշարն ավարտվում է մայիսին, ոչ հիմա: Եվ այդքան էլ կարևոր չէ, թե որ հորիզոնականում ենք հիմա: Եթե մրցաշարի ավարտին լինենք երրորդ տեղում, ոչ մեկ ուրախ չի լինի, սակայն այս պահին նորմալ է: Առաջին հորիզոնականի հետ մեր տարբերությունը միայն երեք միավոր է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օզբիլիսի խոսքերը փոխանցում է Sovsport-ը: Անդրադառնալով «Ռոստով»-ի հետ ունեցած կոպիտ խաղին` կիսապաշտպանն փաստել է. «Խաղը կոպիտ է թվում, երբ խաղադաշտը լավ վիճակում չէ: Սխալ փոխանցման դեպքում ստիպված ես լինում փոխել շարժման ուղղությունը»:

Խոսելով Ռուսաստանի հավաքականի պաշտպան Վասիլի Բերեզուցկու այն արտահայտության մասին, իբր թե «Սպարտակ»-ի ֆուտբոլիստներն իրենց «խոզի պես են պահում խաղադաշտում», Օզբիլիսը ասել է, որ ինքը չի ճանաչում Բերեզուցկուն:

Արազ Օզբիլիսը «Սպարտակ» տեղափոխվեց Կրասնոդարի «Կուբան»-ից: Այժմ մայրաքաղաքային ակումբը երրորդ հորիզոնականում է 36 միավորով: Առաջատար «Լոկոմոտիվ»-ն ունի 39 միավոր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում