«Կոռուպցիայի ընկալման ինդեքսում» Հայաստանը բարելավել է դիրքերը 11 հորիզոնականով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Transparency International» միջազգայինիրավապաշտպան կազմակերպությունըհրապարակել է 2013 թվականի «Կոռուպցիայի ընկալման ինդեքսը»: Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանն այս տարի 36 միավորով զբաղեցնում է 94-րդ հորիզոնականը 177 երկրների շարքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով կազմակերպության պաշտոնական կայքը, նախորդ տարվա համեմատ մեր երկիրը 11 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը: 2012 թվականի «Կոռուպցիայի ընկալման ինդեքսում» Հայաստանը 105-րդ հորիզոնականում էր՝ 34 միավորով:

Տարածաշրջանում Հայաստանից բարձր ցուցանիշ են ապահովել Թուրքիան (53-րդ հորիզոնական, 50 միավոր) և Վրաստանը (55-րդ հորիզոնական, 49 միավոր): Հարևան Ռուսաստանը և Ադրբեջանը, ստանալով 28-ական միավոր, կիսում են 127-րդ հորիզոնականը, իսկ Իրանը 25 միավորով 144-րդ տեղում է:

Ըստ «Կոռուպցիայի ընկալման ինդեքս»-ի՝ կոռուպցիայիամենացածր մակարդակը գրանցվել է Դանիայում և Նոր Զելանդիայում, որոնք ստացել են 91 միավոր: Երրորդ տեղը կիսում են Ֆինլանդիան և Շվեդիան` 89 միավոր ցուցանիշով: Ամենակոռումպացված երկրներն են Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Սոմալին`ընդամենը 8-ական միավոր:

«Կոռուպցիայի ընկալման ինդեքս»-ը հիմնվում էկոռուպցիայի ոլորտի փորձագետների գնահատականների և անկախ ինստիտուտների հարցումների տվյալների վրա: Այս տարի հետազոտություն է իրականացվել 177 պետությունում: Ինդեքսում ներառված պետություններից 2/3-ը հավաքել է 50 միավորից քիչ, ինչը վկայում է պետական ինստիտուտներում թափանցիկության աստիճանը բարձրացնելու անհրաժեշտության մասին:

Transparency International-ի գործադիր տնօրեն Ուգեթ Լաբելը նշել է, որ 2013թ. կոռուպցիայի ընկալման ինդեքսի տվյալներով բոլոր երկրները շարունակում են կառավարման բոլոր մակարդակներում բախվել կոռուպցիայի սպառնալիքին:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին