Մինսկում կայացել է թմրամիջոցների շրջանառությանը դիմակայելուն ուղղված ՀԱՊԿ պետությունների մարմինների համակարգող խորհրդի նիստը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ-պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 14-րդ նիստը, որին մասնակցել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նիստի շրջանակներում տեղի է ունեցել կառուցողական քննարկում՝ Աֆղանստանից եկող թմրասպառնալիքի դեմ պայքարի, դրանում ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի դերի բարձրացման, անդրազգային թմրահանցագործությունների դեմ պայքարի կատարելագործման եւ մի շարք այլ հարցերի ուղղությամբ:

Նիստի մասնակիցները փաստել են, որ Կենտրոնական Ասիայի երկրներով անցնող թմրատրանզիտը ոչ միայն նպաստում է թմրամիջոցների տարածմանը, այլեւ առաջ բերում պետական համակարգի կառավարման եւ տնտեսության թուլացում, սոցիալ-քաղաքական իրավիճակի անկայունություն: Այդ կապակցությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինները պետք է զարգացնեն պայքարի ձեւերը, միաժամանակ՝ ներդնեն հակաթմրամիջոցային պայքարի նոր ձեւեր ու մեթոդներ: Քննարկման մասնակիցները ընդգծել են, որ ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որն իրապես կարող է արդյունավետ հակազդել Աֆղանստանից եկող սպառնալիքներին:

Նիստում ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ ներկայացնելով «Կանալ-Կովկաս» հատուկ լոկալ օպերացիայի արդյունքները: Համակարգող խորհրդի կողմից բարձր են գնահատվել «Կանալ-Կովկաս» օպերացիայի ինչպես կազմակերպչական աշխատանքները, այնպես էլ գրանցված արդյունքները: Նիստի մասնակիցները պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը, անցկացնել հակաթմրամիջոցային համատեղ միջոցառումներ՝ ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այնպես էլ նարկոդիլերներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին