Ոստիկանությունն արձագանքում է Շանթ Հարությունյանի պաշտպանի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ոստիկանները կարող են ծառայություն իրականացնել ու միջամտել անօրինական գործողություններին նաև քաղաքացիական հագուստով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը` անդրադառնալով Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի` նոյեմբերի 29-ին հրավիրված ասուլիսում արած հայտարարությանը:

Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ոստիկանը, որին ծեծելու համար Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, եղել է քաղաքացիական հագուստով, եւ, հետևաբար, Շանթը չէր կարող իմանալ, որ տվյալ մարդը ոստիկան է»,-ասել է նա: Պաշտպանը պնդում է, որ Շանթ Հարությունյանն առողջական խնդիրներ չունի: «Նա իրեն մեղավոր չի ճանաչում և որևէ ցուցմունք չի տվել: Մի բան ակնհայտ է, մենք բողոքարկելու ենք մինչև վերջ, որովհետև Շանթ Հարությունյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապում»,-շեշտեց Ինեսսա Պետրոսյանը:

Նոյեմբերի 5-ին` ժամը 17.00-ին, Ազատության հրապարակում և Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի ու կողմնակիցների հրահրած միջադեպի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված 38 անձանցից 20-ը ձերբակալվել են: Ձերբակալվածների թվում էր նաև Շանթ Հարությունյանը: Նոյեմբերի 19-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում բավարարեց քննիչի միջնորդությունը` Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառելով դատահոգեբուժական փորձաքննություն: Դատարանի որոշմամբ` Հարությունյանը տեղափոխվեց Նուբարաշենի հոգեբուժարան:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա