Իրավունք

Հայ եւ ռուս իրավապահների համագործակցության արդյունքում երեք հետախուզվող է հանձնվել Հայաստանի ոստիկանությանը

2 րոպեի ընթերցում

Հայ եւ ռուս իրավապահների համագործակցության արդյունքում երեք հետախուզվող է հանձնվել Հայաստանի ոստիկանությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խուլիգանության մեղադրանքով հետզխուզվողները Սոչիից և ՄոսկվայիցՀայաստան են վերադարձել ու միանգամից ներկայացել ոստիկանություն:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից,Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանիցնոյեմբերի 22-ին` ժամը 10.30-ին,ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Ք.-ն, որը հուլիսի 10-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Օրերս ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին է ներկայացել և նոյեմբերի 22-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1991 թ. ծնված Նարեկ Ք.-ն, որը 2012 թ. ապրիլի 27-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:Խափանման միջոցը` կալանք:Նարեկ Ք.-ն փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներին:

Նոյեմբերի 22-ին` ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1977 թ. ծնված Հրանտ Ա.-ն, որը փետրվարի 22-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:Խափանման միջոցը` կալանք:Հրանտ Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում