ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Վարդան Պետրոսյանի կալանքի որոշումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց անփոփոխ թողնել դերասան Վարդան Պետրոսյանի կալանքի որոշումը: Այս մասին հայտնում է դատարանի մոտ գտնվող «Արմենպրես»-ի թղթակիցը:Դատարանը վճռի հիմքերը պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին կներկայացնի եռօրյա ժամկետում: Փաստաբանը մտադիր է դիմել նաեւ Վճռաբեկ դատարան:Դերասանի նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց ընտրվել է նոյեմբերի 9-ին` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:Նիստին Վարդան Պետրոսյանը չէր մասնակցում, քանի որ նա «Քանկոր» սրտաբանական կլինիկայում է` սրտամկանի իշեմիա ախտորոշմամբ:

Հոկտեմբերի 20-ին` ժամը 22:22-ին, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի էր ունեցել ավտոպատահար: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները: Մահացել են Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները: Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս էին բերել վարորդին`1959թ. ծնված Վարդան Պետրոսյանին: Վթարի ենթարկված Տաթեւ Հակոբյանը դեռեւս հիվանդանոցում է: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա