Իրավունք

Փորձաքննությունը պարզել Է, որ Հրաչյա Հարությունյանը խախտել Է ճանապարհային երթեւեկության կանոնները

3 րոպեի ընթերցում

Փորձաքննությունը պարզել Է, որ Հրաչյա Հարությունյանը խախտել Է ճանապարհային երթեւեկության կանոնները

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձաքննությունը պարզել Է, որ «ԿամԱզ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը խախտել Է ճանապարհային երթեւեկության կանոնները «նոր» Մոսկվայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ, որի հետեւանքով 18 մարդ Է զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳ նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:

Մոսկվայի ՆԳ վարչությունն ստացել Է դատաբժշկական եւ երեք ավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացությունները, որոնք նշանակվել Էին ՃՏՊ-ի քրեական գործով: Ավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացություններից հետեւում Է, որ վարորդի գործողություններում առկա են ճանապարհային երթեւեկության կանոնների, ինչպես նաեւ ավտոմեքենայի շահագործման կանոնների խախտումներ:

Բացի դրանից, հայտնի Է դարձել, որ Հարությունյանի վարած բեռնատարը երկար ժամանակ տեխսպասարկում չի անցել: «Դա հանգեցրել Է արգելակների համակարգի աշխատանքի անարդյունավետության, ինչի մասին մեղադրյալը պետք Է իմանար»,-ընդգծել են ՆԳՆ գլխավոր վարչությունում:

Ավելի վաղ պարզվել Էր, որ «վթարի պահին ավտոմեքենան գերբեռնված Է եղել, ինչը հանգեցրել Է արգելակման համակարգի աշխատանքի վատթարացման, ինչի հետեւանքով ճանապարհի այդ հատվածում բեռնատարը չի կարողացել կանգ առնել»:

«Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Հրաչյա Հարությունյանը, ինչպես վթարից առաջ, այնպել Էլ վթարի պահին, գիտակից վիճակում Է եղել եւ կառավարել Է իր գործողությունները»,-հայտնել են ոստիկանությունում:

Ներկայում քննիչը մեղադրյալին եւ պաշտպանող կողմին ծանոթացնում Է փորձաքննությունների արդյունքներին:

Սպտեմբերի 9-ին Հրաչյա Հարությունյանն ընդունել Է իր մեղքը ՃՏՊ-ի կապակցությամբ: «Ցանկանալով խուսափել խաչմերուկում կանգնած ավտոմեքենաների հետ բախումից՝ վարորդը ոչ ճիշտ որոշում Է ընդունել՝ դուրս գալ երթեւեկության հանդիպական գոտի, որն ազատ Է եղել: Հարությունյանը հայտնել Է, որ մարնաքարով բեռնված ԿամԱզ-ը չի ենթարկվել արգելակմանը եւ, քանի որ ճանապարհը թեքություն Է ունեցել, մեքենան միայն ավելի Է արագացրել ընթացքը»,-հայտնել Է մեղադրյալի փաստաբանը՝ Ռուբեն Մարգարյանը:

Պաշտպանն ընդգծել Է. «Քանի որ այլ եղանակով թեք ճանապարհին անհնարին Էր կանգնեցնել «առանց արգելակների» բեռնատարը, վարորդը որոշել Է մեքենան շուռ տալ խաչմերուկի այն հատվածում, որտեղ ազատ տարածություն Էր, եւ մեքենաներ չեն եղել»: Փաստորեն դա նրան հաջողվել Է. ղեկը կտրուկ շրջելով դեպի ձախ՝ Հարությունյանը կողաշրջել Է մեքենան, սակայն առջեւում հայտնվել Է ավտոբուսը, որը Հարությունյանը տեսել Է, երբ բեռնատարի անիվներն արդեն օդում Էին: «Մինչ այդ տեսադաշտը փակ Է եղել խաչմերուկի մերձակա բնակելի տան պատճառով»,-նշել Է պաշտպանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում