Իրավունք

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը քննիչին դատի Է տվել իր պաշտպանյալին կանացի խալաթով դատարան բերելու համար

2 րոպեի ընթերցում

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը քննիչին դատի Է տվել իր պաշտպանյալին կանացի խալաթով դատարան բերելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի փաստաբանը Մոսկվայի Տվերի դատարան գանգատ Է ներկայացրել այն քննիչի գործողությունների դեմ, որն իր պաշտպանյալին դատարան Էր բերել կանացի խալաթով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեղադրյալին կանացի խալաթով եւ լողափի չստերով դատարան բերելը, ըստ իս, ձերբակալված անձանց պահելու մասին օրենքի խախտում Է»,- Life News-ին պատմել Է վարորդի փաստաբանը՝ Ռուբեն Մարգարյանը:

Նա պարզաբանել Է, որ, թեեւ Հարությունյանը խնդրել Է քննիչին՝ կապվել իր ազգականների հետ եւ խնդրել հագուստ բերել իրեն, դա չի արվել:

«Ստացվում Է, որ քննիչը մեզ մոտ ոչ մի բանի համար պատասխանատու չԷ: Եթե բռներ մերկ վիճակում, մերկ վիճակում Էլ կբերեր,-վրդովված ասում Է փաստաբանը:- Մենք խնդրում ենք դատարանին՝ քննիչի գործողությունները ճանաչել անօրինական»:

Մարգարյանը հույս ունի, որ դատարանը վերջակետ կդնի Հարությունյանի խալաթի հետ կապված պատմությանը. դատախազությանն ու հետաքննչական մարմիններին ուղղված համանման գանգատները արդյունք չեն տվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Նոր Մոսկվայի տարածքում ԿամԱԶ-ը, որը վարում Էր Հրաչյա Հարությունյանը, հարվածել Է երթուղային ավտոբուսին, որտեղ 48 մարդ Է եղել: Վթարի հետեւանքով տեղում մահացել Է 14 ուղեւոր, եւս չորսը մահացել են հիվանդանոցներում: Հարությունյանն ինքը հարվածից հետո դուրս Է թռել խցիկից եւ հրաշքով փրկվել:

Ինչպես նշում Է Life News-ը, Հարությունյանն ամբողջովին ընդունել Է իր մեղքը եւ համաձայնել, որ ճիշտ որոշում չի ընդունել եւ խախտել Է ճանապարհային երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել թափ առած ավտոմեքենան, որի արգելակները խափանվել Էին:

Հարությունյանը ներկայում մեղադրվում Է «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշության պատճառով հանգեցրել Է երկու եւ ավելի անձանց մահվան» հոդվածով»: Նրան ազատազրկում Է սպառնում մինչեւ 7 տարի ժամկետով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում