Արցախի Հացի գյուղում բացվել է Մեծ Հայրենական պատերազմում եւ Արցախյան ազատամարտում զոհվածների հուշահամալիր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին Մարտունու շրջանի Հացի գյուղում մասնակցել է Մեծ Հայրենական պատերազմում եւ Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,Նախագահը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նման հայրենանվեր նախաձեռնության իրականացմանը եւ նշել, որ հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր նահատակների հիշատակը միշտ վառ պահելը չափազանց կարեւոր է մատաղ սերդի ռազմահայրենասիրական դաստիարակության, ազգային արժեքների եւ պատմական հիշողության պահպանման տեսանկյունից:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: