Հասարակական

Հալեպում էլեկտրականության, ջրի խնդիրները և ամենօրյա պայթյունները բնակիչներին լարվածության մեջ են պահում

2 րոպեի ընթերցում

Հալեպում էլեկտրականության, ջրի խնդիրները և ամենօրյա պայթյունները բնակիչներին լարվածության մեջ են պահում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ թեպետ նոյեմբերի 15-ին քաղաքում մեծ իրադարձություններ տեղի չեն ունեցել, սակայն նոյեմբերի 14-ին Մուշիե կենտրոնական թաղամասում տեղի ունեցած ուժգին պայթյունները, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել, ցնցել են քաղաքի բնակիչներին:

Զոհերի թվում է եղել նաև մեկ հայ`1966թ.-ին ծնված Գևորգ Պողոսյանը: Աղբյուրի տեղեկացմամբ` բնակիչներն անորոշ, սպասողական վիճակում են: Պայթյուններից բացի, քաղաքում մտահոգիչ է էլեկտրականության բացակայությունը, քանի որ զինյալների հարձակումներից էլեկտրալարերը կրկին վնասվել են: Բացի այդ, ջրի խնդիրը ևս մեծ է բնանկիչների շրջանում: Նրանք շարունակում են շշերով խմելու ջուր հայթայթել:

Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքում թեժ մարտեր են ընթանում: Սիրիական ռազմաօդային ուժերի ռմբակոծման հետևանքով զինված խմբավորման ղեկավարներից մեկն է սպանվել, ևս 2-ը վիրավորվել են: Պարզվել է, որ սպանվածը ամենամեծ «Լուա աթ Թաուհիդ» խմբավորումներից մեկի ղեկավար Յուսուֆ Աբբասին է: «Լուա աթ Թաուհիդ» և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումներն արտակարգ դրություն են հայտարարել և զինյալների շարքերըհամալրելու կոչ արել՝ զգուշանալով սիրիական բանակի առաջխաղացումից: Սիրիական բանակն իր հերթին նպատակադրվել է ամբողջությամբ իր ձեռքը վերցնել Հալեպը և քաղաքը մաքրել բոլոր զինյալներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում