Հայաստանի փաստաբանների պալատը ստորագրել է ԿԱՌՊԱ-ների միջազգային միություն ստեղծելու մասին պայմանագիրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի ունեցած Ֆրանսիական ԿԱՌՊԱ-ների ազգային միության վերջին տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ Հայաստանի և Ֆրանսիայի փաստաբանների պալատները ստորագրել են ԿԱՌՊԱ-ների (ԿԱՌՊԱ-փաստաբանական վճարումների դրամարկղի ֆրանսիական մոդել) միջազգային միություն ստեղծելու մասին պայմանագիրը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը, միություն ստեղծելու մասին պայմանագիրը ստորագրել են նաև աֆրիկյան մի քանի պետություններ` Բուրկինա Ֆասոն, Մարոկկոն, Կոտ դ՛Իվուարը և Մադագասկարը:
Արարողության ժամանակ դիտորդի կարգավիճակ են ունեցել Մոնրեալի, Ալժիրի Օրան քաղաքի, Բելգիայի Ֆլամանդիա համայնքի և Թունիսի փաստաբանների պալատները: Միության ստեղծման շարժառիթը փաստաբանական ոլորտում կոռուպցիոն ու փողերի լվացման ռիսկերինվազեցումն է: Այն կերաշխավորի նաև վստահորդների դրամական միջոցների անձեռնմխելիությունը: