Իրավունք

Հայաստանում բնակարան թալանած ամերիկացիները ձերբակալվել են

2 րոպեի ընթերցում

Հայաստանում բնակարան թալանած ամերիկացիները ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ձերբակալվել են Վինսկոնսին Ռափիդս քաղաքի բնակիչներ Ջեֆրի Լիփն ու Մայքլ Էդիքթը, որոնց մեղադրում են Հայաստանում զինված հարձակում գործելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Վինսկոնսինի նահանգային լրատվամիջոցները, Ջեֆրի Լիփին եւ Մայքլ Էդիքթին մեղադրանք է առաջադրվել զինված կողոպուտի, ատրճանակի ապօրինի պահման եւ գողությունների համար:Համաձայն մեղադրական եզրակացության` վերոնշյալ տղամարդիկ ամռանը Հայաստանում գողություն կատարելու նպատակով պատահական բնակարան են ներխուժել, հրամայել այդ պահին տանը գտնվող կանանց իրենց տալ փողերը: Երբ կանայք բարձրացել են ննջասենյակ` պահանջված գումարը տալու համար` տղամարդիկ հետեւել են նրանց եւ աստիճանների վրա սկսվել է քաշքշուկ, կանանցից մեկին հաջողվել է տղամարդկանց դիմակները հանել եւ տեսնել նրանց դեմքը: Գողերին, որոնցից մեկը քաշքշուկի արդյունքում վիրավորվել էր, հաջողվել է դրամապանակները վերցնել եւ փախչել:

Հետագայում կանայք կարողացել են ոստիկանության բաժանմունքում տղամարդկանց մոտավոր նկարագիրը տալ, ինչի շնորհիվ օգնել են ոստիկաններին գտնել գողերին: Ավելի ուշ պարզվել է, որ գողերը ատրճանակը գցել են գետը, իսկ հագուստը այրել:

Եթե վերոնշյալ մեղադրանքները դատարանում հաստատվեն, ապա գողերին սպառնում է 100 հազար դոլար տուգանք եւ 40 տարվա ազատազրկում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում