Արցախ

Անժելա Աթաբեկյանին շնորհվել է ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում

2 րոպեի ընթերցում

Անժելա Աթաբեկյանին շնորհվել է ԼՂՀ  արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման համար ամերիկահայ բարերար Վարուժան Կյուրեղյանին «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվելու մասին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` երաժշտարվեստի զարգացման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ անվանի քանոնահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով` երաժշտարվեստի զարգացման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել անվանի դուդուկահար, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դասախոս, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գեորգի Մինասովին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում