Հալեպում հրասանդների պայթյունի հետևանքով մի քանի հայեր են վիրավորվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում անցած մի քանի օրերի ընթացքում հրասանդների ընկնելու հետևանքով մի քանի հայեր են վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի աղբյուրը՝ ավելացնելով, որ մի քանի օր առաջ հրասանդներ են ընկնել հայկական Նոր Գյուղ թաղամասի վրա, որի հետևանքով հայեր են վիրավորվել: «Նրանցից մեկի լյարդն է վնասնվել, իսկ մյուսների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց աղբյուրը՝ հավելելով, որ Հալեպում ընդհանուր իրավիճակը կայուն է, մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, չնայած որ մերթընդմերթ հրասանդներ են ընկնում քաղաքի տարբեր թաղամասերի վրա՝ պատճառելով նյութական վնասներ: Հրասանդներ են ընկել Ազիզիե թաղամասում գտնվող Լատինաց եկեղեցու վրա այն ժամանակ, երբ եկեղեցում պատարագ էր մատուցվում:

Ինչ վերաբերում է էլեկտրականությանը, ապա աղբյուրը նշեց, որ քաղաքում էլեկտրամատակարարումը համեմատաբար երկարատև է, թեև օրվա ընթացքում մի քանի անգամ հոսանքազրկում, այդուհանդերձ, լինում է:

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում 2011թ.-ի մարտից սկսված հակակառավարական շարժումների հետևանքով զոհվել է 120 հազար մարդ, այդ թվում` մի քանի տասնյակ հայեր:

Հայերեն English Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը