Մշակույթ

Անժելա Աթաբեկյանի 75-ամյա հոբելյանը կնշվի տոնական համերգով

2 րոպեի ընթերցում

Անժելա Աթաբեկյանի 75-ամյա հոբելյանը կնշվի տոնական համերգով

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 7-ինկկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանի ծննդյան 75-ամյակին նվիրված համերգ, որինախաձեռնողն է Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնը, աջակիցը`ՀՀ մշակույթի նախարարությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության պաշտոնական կայքից, համերգին կմասնակցենհոբելյարը՝ ԱնժելաԱթաբեկյանը,Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Դավթյան), ճանաչված երգիչներ և երաժիշտ-կատարողներ: Կհնչեն Սայաթ-Նովայի, Խաչատուր Ավետիսյանի, Մաժակ Թոշիկյանի, Վաղարշակ Կոտոյանի, Ծովինար Հովհաննիսյանի, Միհրան Դեմիրճյանի, Արզաս Ոսկանյանի, Ռուբեն Ղազարյանի, աշուղներ Աշոտի, Շահենի և Հավասու ստեղծագործությունները:

Համերգը կվարի երաժշտագետ Սեդա Շեյրանյանը:

Քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը ծնվել է 1938թ.-ի ապրիլի 11-ին, Երևանում:1955թ.-ին ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1983թ.-ին` Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիան: 1956-93թթ.-ին եղել է ՀՀ Հեռուստառադիոպետկոմի Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի մենակատար: Կազմել և խմբագրել է ժողովրդական երաժշտության, մեթոդաբանական 2 ձեռնարկներ: 1972թ.-ից գործում է նրա հիմնադրած «Աթաբեկյան քույրեր» վոկալ-գործիքային անսամբլը: Մի շարք մրցույթների և փառատոններիդափնեկիր է: 1986թ.-ին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում