Պաշտոնական

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի արտաքին հարաբերությունների համակարգող Չարլզ Թանոքին և Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չարլզ Թանոքին և Հայաստանի եվրոպացի բարեկամներին կատարվող աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար, իր խոսքում, մասնավորապես, նշելով.

«Այս այցը լավ հնարավորություն է ձեզ համար բոլոր քաղաքական ուժերի հետ շփվելու, Հայաստանի ներկայիս վիճակը և ապագայի մեր տեսլականն ավելի հստակ պատկերացնելու համար»:

Հանդիպման ժամանակ արծարծվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխհարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում