Սպորտ

Արթուր Գաբրիելյանը շախմատի Դոմբայի մրցաշարում կիսեց առաջին-երկրորդ տեղերը

1 րոպեի ընթերցում

Արթուր Գաբրիելյանը շախմատի Դոմբայի մրցաշարում կիսեց առաջին-երկրորդ տեղերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը Դոմբայի մրցաշարում կիսեց առաջին-երկրորդ տեղերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը Ռուսաստանի Դոմբայ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ բաժանել առաջին-երկրորդ տեղերը գրոսմայստեր Ալեքսանդր Լաստինի (Ռուսաստան) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Գաբրիելյանին շնորհվել է երկրորդ մրցանակը:

Մրցաշարին մասնակցում էին 41 շախմատիստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում