Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկել է ստացված առաջարկները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունում կայացել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի վեցերորդ նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, շարունակվել են «Իշխանությունների բաժանում և հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները:
Այլ օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել և որոշվել է միասնական կարգով քննարկման առարկա դարձնել Հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները. համարժեք բնույթի առաջարկությունները կառանձնացվեն միասնական փաթեթներով` դեկտեմբերին կազմակերպվելիք հատուկ նիստերի ընթացքում դրանք ներկայացնող անձանց մասնակցությամբ քննարկվելու նպատակով:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. նոյեմբերի 1-ին: