Կառավարությունը շարունակում է վանական համալիրիների վերականգնման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը 7,2 մլն դրամ կուղղի Լոռու մարզի Քոբայրի վանքի վերականգման աշխատանքների իրականացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության նիստում Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ այս տարի ավարտին կհասցվեն Քոբայրի վանքի զանգակատան և տապանատան շինաշխատանքները:
Նրա տեղեկացմամբ` իտալացի մասնագետների օգնությամբ հաջողությամբ շարունակվում են նաև Արագածոտնի մարզում գտնվող Արուճավանքի վերականագման աշխատանքները:
ՀՀ կառավարությունը շարունակում է նաև Սանահինի վանական համալիրի շինաշխատանքները: Դրանց ընթացքին ծանոթանալու նպատակով բազմիցս Սանահին է այցելել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կարդացեք հոդվածը` English