Վարդան Մինասյանը չի մեկնաբանում «Բունդեսլիգա» տեղափոխվելու լուրերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ում պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ լրանում է հոկտեմբերի 31-ին, չի ցանկանում բացել «Բունդեսլիգա» տեղափոխվելու մասին շրջանառվող լուրերի փակագծերը: «Չեմ ցանկանում մեկնաբանել լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն իմ մասին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում Մինասյանը:

Վարդան Մինասյանը ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2009 թվականին: Նրա պայմանագիրն ավարտվում է 2013 թվականի հոկտեմբերի 31-ին, իսկ հոկտեմբերի 21-ին Վարդան Մինասյանը հայտարարեց, որ հեռանում է Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնից:

Ռուսական լրատվամիջոցներն արդեն այսօր լուրեր են տարածել, որ հայ մարզչի հետ բանակցություններ են վարում գերմանական ակումբները, եւ հնարավոր է, որ նա տեղափոխվի «Բունդեսլիգա»:

Հայերեն English

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր