Մշակույթ

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մոսկվայում տեղի կունենա Յուրի Հայրապետյանի 80-ամյակին նվիրված համերգ

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մոսկվայում տեղի կունենա Յուրի Հայրապետյանի 80-ամյակին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանի 80-ամյակի կապակցությամբ մի շարք միջոցառումներ տեղի կունենան և Հայաստանում, և Հայաստանի սահմաններից դուրս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, հոկտեմբերի 22-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում համերգով հանդես կգա մոսկովյան կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ծրագրում կհնչեն Մոցարտի, Շոպենի, Ռախմանինովի, Լիստի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես կգան Յուրի Հայրապետյանի տարբեր տարիների աշակերտները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում