Իրավունք

Մոսկվայում հայեր են ձերբակալվել թղթադրամներ կեղծելու կասկածանքով

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում հայեր են ձերբակալվել թղթադրամներ կեղծելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են 1000 և 5000 ռուբլի թղթադրամներ կեղծելու մեջ կասկածանքով5 հայերի և դաղստանցիների: Թղթադրամների կեղծման արդյունքում ռուսական մի շարք բանկերի բանկոմատներ արդեն մեկ շաբաթ է` չեն ընդունում5000 ռուբլիանոց թղթադրամներ: Ինչպես հաղորդում է «Արմենպերս»-ը` վկայակոչելով НТВ հեռուստաընկերության կայքը, ոստիկանները պարզել են, որ հանցագործությանկազմակերպիչը ռուսական քաղաքացիություն ունեցող Հայաստանի նախկին բնակիչ է:

Ձերբակալվածները և նրանց ենթադրյալ առաջնորդը կալանավորվել են: Ոստիկանությունը կասկածում է, որ նրանք մի քանի այլ հանցակիցներ են ունեցել, որոնց ինքնությունը բացահայտելու համար այժմ որոնողական աշխատանքներ են տարվում:

Ըստ նախնական վարկածի` կեղծ թղթադրամների արտադրությունը կազմակերպվել է 2010 թվականից: Կեղծ թղթադրամները պատրաստվել են Մոսկվայի Կրասնոդարսկ փողոցում և մերձմոսկովյան Չեխովում, հետո նոր տարածվել մյուս քաղաքներով:

Հոկտեմբերի կեսերին Պուլկովո օդանավակայանում ոտիկանները բերման են բերել Դաղստանի քաղաքացիների, ովքեր երկու շաբաթվա ընթացքում մոտ 8.5 միլիոն կեղծ ռուբլի են տպել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում