1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շարունակում է հաղթարշավը բրազիլական մրցաշարում:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստան շախմատի ֆեդերացիայից, բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Մոգի դաս Կրուզեսում առաջին մրցանակ նվաճելուց հետո հաղթանակ է տարել նաեւ Ֆորկիլինյա քաղաքում անցկացված օփենում: Մխիթարյանը, կրկին չկրելով ոչ մի պարտություն, 7 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ 46 մասնակիցների մեջ դարձել միանձնյա հաղթող: