Իրավունք

Հրաչյա Հարությունյանի գործով առաջին դատական նիստին ընտանիքի անդամները չեն մասնակցի

1 րոպեի ընթերցում

Հրաչյա Հարությունյանի գործով առաջին դատական նիստին ընտանիքի անդամները չեն մասնակցի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Մոսկվայում խոշոր վթարի առնչությամբ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի`դեկտեմբերի 14-ին նշանակված առաջին դատական նիստին ընտանիքի անդամները ներկա չեն գտնվի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը, զարգացումների մասին ընտանիքի անդամները կտեղեկանան փաստաբանից, ում հետ մշտապես կապի մեջ են: «Այդ օրվա հետ կապված մեծ հույսեր ունենք, և կարծում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Լիլիթը:

Հարությունյանի դուստրն անդրադարձավ նաև հոր առողջական վիճակին: Նա նշեց, որ հայրն իրեն արդեն շատ լավ է զգում: Բուժումը ստանալուց հետո հիվանդանոցից կրկին տեղափոխվել է կալանավայր: «Մանրամասների մասին չգիտեմ, սակայն փաստաբանից տեղեկացել ենք, որ առողջական վիճակն արդեն լավ է»,- նշեց նա:

Հրաչյա Հարությունյանը կալանավորվել էր Նոր Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարում իր մասնակցության առնչությամբ: Ավտովթարի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, 30-ը վիրավորվել էին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում