Փարիզում դպրոցականները փողոց են դուրս եկել արտաքսված հայ աշակերտի իրավունքները պաշտպանելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսիական իշխանությունները Հայաստան են արտաքսել 19-ամյա հայ աշակերտ Խաչիկ Խաչատրյանին, իսկ նրա ընտանիքը դեռ Ֆրանասիայում է: Պատանինտնային կալանքի է հանձնվել իր հայրենի գյուղում` զինվորական ծառայությունից խուսափելու համար:«Արմենպրես»-ի փոխանցմամբ`FRANCE 24 հեռուստաընկերությանն է հայտնել «Կրթության առանց սահմանների» ցանցը:

Խաչատրյանների ընտանիքը Ֆրանիսա էր տեղափոխվել2011 թվականին:Քաղաքական ապաստանի համար նրանց դիմումները մերժվել էին 2012 թվականի մարտին: Որոշումը բավարարվել է 2013 թվականի հունվարին, երբ ընտանիքը ներկայացրել է բողոք-դիմում:

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ֆրանսիական իշխանություններն արտաքսում են այլազգի դպրոցականի, ինչը վրդովվեցրել է երկրի բնակիչներին և աշխակերտներին: Հոկտեմբերի 9-ին արտաքսվել էր գնչուհիԼեոնարդա Դիբրանին, ում ընտանիքը հիմա բնակվում է Կոսովոյում:

Մայրաքաղաք Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում հազարավոր դպրոցականներ հոկտեմբերի 17-ին բողոքի ցույցեր են արել հայազգի Խաչիկ Խաչատրյանին և 15-ամյա Լեոնարդա Դիբրանիին երկրից արտաքսելու դեմ: Ցուցարարներըարգելափակել են դպրոցների մուտքերը:

Իրենց զայրույթն արտահայտելու համար փողոցներ դուրս եկած դպրոցականներին են միացել հարյուրավոր մեծահասակներ և ուսանողներ: Պատանիների մի փոքր խումբ թմբկահարել է, իսկ ամբոխը վանկարկել է «Ազատ արձակեք Խաչիկին»` պահանջելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի հրաժարականը:

«Մենք այստեղ ենք նախևառաջ Խաչիկի և Լեոնարդայի համար», -նշել է ավագ դպրոցի շրջանավարտ Լաուրե Անդերսոնը:- Բայց և այստեղ ենք կառավարության ձախ ուժերի հանդեպ մեր հիասթափությունն արտահայտելու համար, որոնք պետք է գործեն (իրական) ձախ ուժերի նկատմամբ»:

«Ես ցնցված եմ նրանով, որ մենք արտաքսում ենք աշակերտների: Յուրաքանչյուր երեխա կրթության իրավունք ունի` անկախ ազգությունից, կրոնից կամ ծագումից: Առանց բացառության: Դա անընդունելի է»,-նշել է փարիզյան դպրոցներից մեկի պատմության և աշխարհագրության դասատուն:

Հայերեն English

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին