Լևոն Անանյանի կարծիքներն ու մտորումներն ամփոփվել են «Ժամանակ և ոգի» գրքում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին տարբեր գրողներ իրենց հրատարակություններն ու գործերը նվիրել են գրող, հրապարակախոս Լևոն Անանյանին: Դրանցից է գրող, թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանի «Ժամանակ և ոգի» հրապարակախոսական ժողովածուն: Գրքում ամփոփված են Լևոն Անանյանի մտքերը, կարծիքներն ու հրապարակախոսությունը` կյանքի, հայ ազգի, հայոց պատմության և գրականության մասին: Այս մասին Լևոն Անանյանին նվիրված հուշ-ցերեկույթի ժամանակ նշեց Հայաստանի գրողների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Միլիտոնյանը: «Դժվար է առանց Լևոնի պատկերացնել Գրողնեի միությունը: Լևոնի արած գործը շատերս գիտենք որպես գործողություն և աշխատանքային պարտականություն, բայց նաև քիչ չէ նրա հսկայական աշխատանքը որպես լրագրող, հրապարակագիր, թարգմանիչ, բանաստեղծ ու արձակագիր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` շեշտեց Էդուարդ Միլիտոնյանը:

Գրքի հեղինակ Սարգիս Կիրակոսյանը նշեց, որ այս աշխատության նախաձեռնողը Լևոն Անանյանն է, իսկ ինքը դա իրագործողն է: Սարգիս Կիրակոսյանիբնութագրմամբ` ինչպես իր կյանքում էր անդադար աշխատում, այնպես էլ նույն ռիթմով «գրողներին ու հասարակությանը մատնեց ահավոր ու ալեխռով կացության»: «Գիրքն ամփոփում է հետանկախացման վերջին 20 տարիների ընթացքում հայ ժողովրդի կյանքը բոլոր երեսներով` ազգային, պետական, սոցիալական և ապագայի պայծառ տեսլականով: Այս գիրքը վայրկյան առ վայրկյան ապրած արվեստագետի ժամանակաշրջանը պատկերող հրաշագործ է»,- նշեց գրողը` հավելելով, որ «Ժամանակ և ոգի» հրապարակախոսական ժողովածուն հավերժի ուղեկից է մեզ համար:

Երևանում, սեպտեմբերի 2-ին, 67 տարեկանում կյանքից հեռացավ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 13-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990թ. ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1992թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է 2002 թվականից։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։ 2008թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ պատվավոր կոչումը։

Ցերեկույթին ներկա էր նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը: Նա ցավով, բայց միաժամանակ նաև հպարտությամբ էր հիշում Լևոն Անանյանին, նրա կատարած աշխատանքն ու կյանքի ռիթմը: «Ամենքին տրված չէր ստեղծագործել ու միաժամանակ լինել լիդեր: Լևոն Անանյանը կարողանում էր դա անել: Այդ իսկ պատճառով ես ուզում եմ նրան հետմահու հանձնել Ժուռնալիստների միության հուշամեդալը: Ցավում եմ, որ չկարողացա դա անել նրա կենդանության ժամանակ»,- նշեց նա:

Հոկտեմբերի 13-ին լրացավ գրող, հրապարակախոս Լևոն Անանյանի ծննդյան 67-ամյակը: Այս առիթով Լիբանանահայ գրող Սարգիս Կիրակոսյանը Բեյրութում տպագրել և Հայաստան էր տեղափոխել գրողի հիշատակին նվիրված «Ժամանակ և ոգի» հրապարակախոսական ժողովածուն:

Հայերեն English Русский

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ