Իրավունք

Ամերիկյան դատարանը մեղավոր է ճանաչել հայ քաղաքացուն խարդախության և մեքենաների ապօրինի ձեռքբերման համար

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան դատարանը մեղավոր է ճանաչել հայ քաղաքացուն խարդախության և  մեքենաների ապօրինի ձեռքբերման համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի դաշնային դատարանը մեղավոր է ճանաչել երեսնամյա Կոմիտաս Գրիգորյանին խարդախության, 200 հազար դոլարին համարժեք մեքենաների և այլ գույքի ապօրինի ձեռքբերման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովThe Kansas City Starկայքը, Վաշինգթոնի նահանգային գործակալները Գրիգորյանին ձեռբակալել են փետրվարին` Կանադայի հետ սահմանն անցնելու ժամանակ: Նրա մոտ հայնտաբերվել են Կոլորադո և Իլինոյիս նահանգներից վերցված մի քանի վարորդական թեիրական, թե կեղծվկայականներ, ինչպես նաև` փոխանակման ծրագրով ԱՄՆ ժամանած ռուս ուսանող Ռուսլան Սիրդորովի անունով ինքնության կեղծ վկայական:

2010 թվականի փետրվար-սեպտեմբերին Կոմիտաս Գրիգորյանը և նրա երկու հանցակիցները բնակարաններ և գրասենյակային տարածքներ են վարձել Կանզաս Սիթիում, ապա այդ հասցեներով կեղծ ձեռնարկություններ ստեղծել: Ռուս ուսանողի ինքնության տվյալներով խաբեբաները կեղծ փաստաթղթեր են պատրաստել, որոնց համաձայն` այդ ձեռնարկությունները լավ եկամուտեր են ապահովում: Դրանից հետո այդ կեղծված փաստաթղթերով նրանք վարկ են ձևակեպել և ձեռք բերել երկու «Լեքսիուս» մակնիշիRX350 և մեկական «Մերսեդես. մակնիշիCLS500 և «Աուդի» մակնիշիQ7 մեքենաներ:

Մինչ ֆինանսական ընկերությունները կնկատեին, որ դավադրության զոհ են դարձել, մեքեննարներն արդեն նավերով տեղափոխվել են ռուսական նավահանգիստ:

Գրիգորյանի հանցակիցներից հայտնի է երեսունվեցամյա Արթուր Գալստյանի ինքնությունը: Իշխանությունների տվյալներով` Գալստյանն այժմ բնակվում է Հայաստանում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում