ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար Երևանի Արարատ ֆուտբոլային ակումբի վետերաններին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Ինչպես «Արմենպրեսին»-ին հաղորդեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պետական բարձր պարգևին են արժանացել Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Հովհաննես Զանազանյանը, Լևոն Իշտոյանը, Արկադի Հարությունյանը, Նիկոլայ Ղազարյանը, Սուրիկ Մարտիրոսյանը, Նորիկ Մեսրոպյանը, Նազար Պետրոսյանը, Սերգեյ Պողոսյանը, Արմենակ Սարգսյանը, Նիկիտա Սիմոնյանը: