ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 11-ինՖինլանդիայում կղեկավարի Tampere Philharmonic Orchestra-ն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, կներկայացվեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ»բալետից, Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը։
Ջութակի կոնցերտի մենակատարը Միխայիլ Սիմոնյանն է (ԱՄՆ)։