Դատախազությունը պետք է թափանցիկ լինի ԶԼՄ-ների համար. Գևորգ Կոստանյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զանգվածային լրատվամիջոցների հետ փոխհարաբերությունների համակարգումը, դատախազության գործունեության նկատմամբ հանրային կարծիքի ձևավորումն ու վստահության ամրապնդումը պետք է լինի առաջնային խնդիր դատախազության համար։ Այս մասին Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 8-րդ լիագումար նիստի բացմանը նշեց ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ձգտի ստեղծել ուժեղ դատախազություն, որն էլ կսահմանի օրենքի գերակայությունը երկրում։ «Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստը Երևանում կազմակերպելը խորհրդանշական է՝ նկատի ունենալով Եվրոպայի խորհրդի նախարարների խոմիտեում Հայաստանի նախագահության ժամանակահատվածը։ Իր հիմնադրումից սկսած` 2005 թվականից, խորհուրդը մշակել և կարծիքներ է ներկայացրել դատախազության տարբեր մաիմինների գործունեության հետ կապված։ Ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարում մեծ է ԵԴԽԽ-ի դերը։ Քննարկվող փաստաթուղթը պետք է ապահովի հավասարակշռությունը մի կողմից անաչառ և հրապարակային արդարադատության ապահովման, մյուս կողմից Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները։ Մեզ համար կարևոր է զանգվածային լրատվամիջոցների հետ փոխհարաբերությունների համակարգված կարգավորումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կոստանյանը։

ԵԽ-ի մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բոայան, շնորհավորելով Կոստանյանին Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու համար, հույս հայտնեց, որ ՀՀ-ի հետ արդյունավետ աշխատանք կիրականացնեն: «Մենք չենք կարող ունենալ օրենքի գերակայություն, եթե չունենք ուժեղ դատախազություն։ Ճանաչելով Հայաստանի նորանշանակ գլխավոր դատախազին` համոզված եմ, որ նա կկարողանա ստեղծել այն ուժեղ կառույցը, որը կլինի օրենքի գերակայության հիմնասյունը։ Համոզված եմ, որ Եվրոպական դատարանում նրա ձեռք բերած փորձը կներդրվի Հայաստանում»,-նշեց Բոայան։

Երևանում գումարված Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 8-րդ լիագումար նիստում քննարկվում է «Դատախազության և ԶԼՄ-ների փոխհարաբերությունները» թիվ 8 կարծիքի նախագիծը»։ Նախագծում նշվում է, որ «մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններն են անձի խոսքի, ազատության իրավունքի՝ ներառյալ տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու ստանալու և տարածելու ազատության իրականացումն օրենքով ապահովելու պահանջը, դատախազության գուրծունեությունը հրապարակային, թափանցիկ և արդյունավետ կազմակերպելու աշխատանքնային կառուցակարգերը։

Նիստին մասնակցելու համար Երևան են ժամանել Եվրոպայի Խորհրդի անդամ շուրջ 40 երկրների պատվիրակություններ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներ։ «Դատախազության և ԶԼՄ-ների փոխհարաբերությունները» թեմայով ԵԴԽԽ լիագումար նիստը կտևի երկու օր՝ հոկտեմբերի 8-9-ը։

ԵԴԽԽ-ն Երևանում գումարում է արդեն 2-րդ լիագումար նիստը։ Առաջին նիստը գումարվել է 2010 թվականի հոկտեմբերին՝ «Դատախազության և անչափահասների գործերով արդարադատությունը» թեմայով՝ արդյունքում ընդունելով ԵԴԽԽ 5-րդ կարծիքը՝ «Երևանի հռչակագիրը»։ Մինչ այժմ խորհրդի կողմից ընդունվել է 7 կարծիք։

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա