«Անելիք բանկ»-ի նոր ռազմավարության մեջ առաջնային կլինի ՓՄՁ մանրածախ բանկային ծառայությունների մատուցումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանյան «Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ.» ընկերությունը, դառնալով «Անելիք բանկ»-ի 100 տոկոս բաժնետեր, կկապի Հայաստանի ֆինանսական շուկան երկու ամենախոշոր հայ համայնքներ ունեցող երկրների՝ Ռուսաստանի և Լիբանանի հետ։ Այս մասին «Անելիք Բանկ»-ի հրավիրած ընդունելության ժամանակ ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը։ Նրա խոսքով՝ բանկի որդեգրած նոր ռազմավարության մեջ առաջնային են լինելու փոքր և միջին ձեռնարկությունների ուղղված մանրածախ բանկային ծառայությունների մատուցման ոլորտները։ «Այդ գործում, անկասկած, մեծ է լինելու «Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ.»-ի աջակցությունը՝ փորձի փոխանցման, ծրագրային և այլ տեխնիկական ապահովվածություն տրամադրելու առումով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարամանուկյանը։

«Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ.»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ֆրեդի Զրեյն իր հերթին նշեց. ««Անելիք Բանկ» ՓԲԸ-ն Հայաստանի ամենահին բանկերից է, որը շուրջ քառորդ դար գործում է Հայաստանի ու ԱՊՀ երկրների ֆինանսական շուկայում։ Դառնալով բանկի բաժնետոմսերի սեփականատերը՝ մենք կանենք առավելագույնը, որպեսզի այն հաջողություններ գրանցի իր գործունեության բոլոր ոլորտներում։ Վստահ ենք, որ բանկի նոր ղեկավարությունը՝ ի դեմս բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի, կկարողանա բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշները հասցնել այնպիսի մակարդակի, որ այն համալրի Հայաստանի բանկային համակարգի առաջատարների շարքերը»։

Մինչ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր դառնալը լիբանանյան «Կրեդիտ Բանկ»-ին էր պատկանում «Անելիք Բանկ»-ի բաժնետոմսերի 89,95%-ը: «Կրեդիտ Բանկ»-ը Մերձավոր Արևելքի ֆինանսական շուկայում առաջատար բանկերից է` ակտիվների ավելի քան 2,5 մլրդ դոլար ծավալով: Բանկն Արաբական բանկերի Միության անդամ է և ակտիվորեն մասնակցում է արաբական երկրների միջև ֆինանսական հարաբերություններ զարգացմանը: «Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ.»-ըի գործառնական ցանցը ներառում է 20 մասնաճյուղ Լիբանանում, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն՝ Հայաստանում, «Անելիք Ռու» ՍՊԸ-ն՝ Ռուսաստանում։

Հայերեն Русский

ՀՀ վարչապետը պատարագի է մասնակցել

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին