Իրավունք

Հայաստանում է գտնվում ԱՄՆ Վինսկոնսին նահանգի ՔԿՀ ներկայացուցիչների պատվիրակությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում է գտնվում ԱՄՆ Վինսկոնսին նահանգի ՔԿՀ ներկայացուցիչների պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ Վինսկոնսին նահանգիքրեակատարողական հիմնարկներիվարչությաններկայացուցիչները երկու շաբաթով այցելել են Հայաստան` երկրի բանտային համակարգի բարելավմանն աջակցելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ABC-ին փոխկապակցված WQOW-TVհեռուստաընկերության կայքը, հինգ հոգուց բաղկացած պատվիրակությունը Հայաստանում վերապատրաստման դասընթացներ, քննարկումներ և դաշտային ուսումնասիրություններ կանցկացնի: Օրակարգում են այցելություններ հայկական ՔԿՀ-ներ, այդ թվում`Արմավիրի մարզում կառուցվող նոր քրեակատարողական հիմնարկ:Պատվիրակությունն ակնկալում է օժանդակելնոր ՔԿՀ-ներինախագծերի և անվտանգության քաղաքականության զարգացմանը:

Սեպտեմբերի 27-ին ժամանած պատվիրակությունը Հայաստանում կմնա մինչև հոկտեմբերի 12-ը:

2013 թվականի ապրիլին ԱՄՆ էին մեկնել ՀՀ քրեակատարողական հաստատությունների ղեկավար կազմի ներկայացուցիչները` մասնակցելու Վինսկոնսին նահանգի ուղղիչ հաստատություններիվարչությանկազմակերպած վերապատրաստման դասընթացներին:Վերապատրաստման դասընթացների ծրագիրը կազմվել էր Վինսկոնսինի ուղղիչ հաստատությունների վարչության և Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության միջազգային բյուրոյի համագործակցության արդյունքում:

2011 թվականին Բյուրոյի և Վինսկոնսինի ուղղիչ հաստատությունների վարչության միջև ստորագրվել էՓոխըմբռնման հուշագիր միջազգային ուղղիչ հաստատությունների և բանտերի աշխատակազմի համար վերապատրաստման դասընթացեր անցկացնելու մասին:Սաառաջին միջազգային դասընթացն է` նախատեսված Փոխըմբռնման հուշագրի և Բյուրոյիհետ համագործակցության ներքո:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում