Գուրգեն Մարգարյանի ոգին երբեք չի մեռնի, նա իրական հերոս է. Քերոլայն Քոքս

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ձեր հերոսները իրական հերոսներ են»,- դիմելով Հայաստանի ու Արցախի ժողովրդին` հայտարարեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսը` Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ վայրագորեն սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հուշարձանի բացմանը: Քոքսը կիսում է Գուրգեն Մարգարյանի ընտանիքի վիշտը, նա շոկի մեջ է` իմանալով, որ հայ սպան սպանվել է քնած ժամանակ: «Ես ինքս մայր եմ. և արտասվել եմ, երբ իմացել եմ` ինչպես է սպանվել ձեր որդին: Իսկ զարմանքն ու շոկն առավել խորացան` իմանալով, որ մարդասպանը հերոսացվել է Ադրբեջանում: Ինձ շատ է անհանստացնում Ադրբեջանի ապագայի, նրանց երեխաների դաստիարակման համար, երբ նրանց մոտ մարդասպանին վերաբերվում են որպես հերոսի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց բարոնուհի Քոքսը:

Նրա խոսքով` Արցախում պայքարի ծանր օրերին պատիվ է ունենցել առաջնագծում կանգնել հայ քաջարի մարտիկների կողքին, ովքեր պաշտպանում էին իրենց հայրենիքը: Քոքսը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին` ողջ աշխարհի համար ժողովրդավարության սահմանն ապահով պահելու համար: Նա ողջունեց Հայաստանում եւ Արցախում ժողովրդավարական արժեքների պահպանումն ու արդարության սկզբունքի առաջնորդությունը: «Խոր համակրանք ունեմ հայ ժողովրդի` Հայաստանի ու Արցախի ժողովրդի նկատմամբ, դուք ոչ միայն շարունակում եք ապրել, դուք փլատակներից գեղեցկություն եք ստեղծել: Ոչինչ չի կարող հետ բերել Գուրգեն Մարգարյանին, բայց նրա ոգին երբեք չի մեռնի, եւ այս հրաշալի հուշարձանը միշտ կհիշեցնի մարդկանց հայ սպայի քաջագործությունների մասին: Աղոթելու եմ, որ ձեր երեխաները մեծանան խաղաղության մեջ, այն խաղաղության, ազատության եւ արդարության, որի համար հայ ժողովուրդը շատ մեծ գին է վճարել«,-ասաց բարոնուհի Քոքսը:

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերենեռամսյադասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել է քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում է շնորհել և ազատ արձակել՝ բարձրացնելով զինվորական կոչումն ու վճարելով 8 տարվա կուտակված աշխատավարձը:Ոճրագործին ներում շնորհելու Ադրբեջանի քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:

Հայերեն English Русский

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Տիգրան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է գրանցվել