ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը մեկնել է Բիշքեկ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատախազության պատվիրակությունը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-ին մեկնել է Բիշքեկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին, որը կկայանա սեպտեմբերի 26-ին: