Մշակույթ

Գեղանկարիչ Տիգրան Հակոբյանի առաջին անհատական ցուցահանդեսում ներկայացված է 30 կտավ

2 րոպեի ընթերցում

Գեղանկարիչ Տիգրան Հակոբյանի առաջին անհատական ցուցահանդեսում ներկայացված է 30 կտավ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Artevale ցուցասրահում սեպտեմբերի 25-ին բացվեց Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Տիգրան Հակոբյանի աշխատանքների առաջին անհատական ցուցահանդեսը, որի բացումը համընկել է նկարչի ծննդյան 30-ամյակի հետ:

«Հատկանշական է, որ ցուցահանդեսին ներկայացվել է 30 գեղանկար, որոնք իմ վերջին 4-5 տարվա աշխատանքներն են, սակայն 70 տոկոսը հենց այս տարվա գործեր են: Նկարներիցս յուրաքանչյուրն իր պատմությունն ունի: Իմ ցուցահանդեսում ոչ մի նկար վերնագրված չէ, որովհետև կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն է յուրովի պատկերացնում, թե նկարն ինչ վերնագիր ունի և ինչի մասին է: Ինչ պատկերացրել եմ` նկարել եմ: Սակայն սիրելի նկարներիցս մեկը «Դեր Զոր» եմ վերնագրել: Ստեղծվել է այս տարի, ոգեշնվել եմ Մեծ Եղեռնի ողբերգական դեպքերից: Նկարի ստեղծման համար տարբեր շինարարական նյութեր եմ օգտագործել` երկաթ, ցեմենտ», -«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Տիգրան Հակոբյանը:

Գեղանկարիչը շատ չի սիրում խոսել, նախընտրում է իր ժամանակն արդյունավետ օգտագործել և աշխատել: «Արվեստանոցում և արվեստանոցից դուրս նկարները տարբեր կերպ են ընկալվում: Այսօր նաև ինձ համար պարզ կլինեն իմ աշխատանքների լուծումները»,- հավելեց Հակոբյանը:

Տիգրան Հակոբյանը ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիան, է, մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: Մոսկվայում նրա աշխատանքները ցուցադրվում են արդեն8 տարի: Հանրապետական ցուցանդեսների բազմակի դափնեկիր է: Տիգրանը ստեղծագործում է յուղաներկով, իրեն հատուկ` վերացարկման եւ հավաքանկարի համադրման ոճով:

Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում