Իրավունք

Հայաստանը և Վրաստանը շահագրգռված են ամրապնդելու ոստիկանական համակարգերի միջև համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և Վրաստանը շահագրգռված են ամրապնդելու ոստիկանական համակարգերի միջև համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարության Թբիլիսի քաղաքի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Չիկաիձեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել հայ և վրաց ոստիկանների գործընկերային հարաբերությունների խորացման կապացությամբ՝ նշելով, որ դա կնպաստի երկու իրավապահ կառույցների գործունեության արդյունավետությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Չիկաիձեն վստահեցրել է, որ համատեղ աշխատանքը կշարունակվի: Վլադիմիր Գասպարյանը հավաստել է վերջին շրջանում ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և նշել, որ երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների, պատասխանատուների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա համատեղ աշխատանքն այդ ծրագրի իրագործման լավագույն ուղին է:

Հանդիպումն անցել է ջերմ ու կառուցողական մթնոլորտում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում