Հայաստանն ակնկալում է ՀԱՊԿ երկրների աջակցությունը ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներին՝ աջակցելու Հայաստանին Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, Հայաստանի նախագահը հավաստել Է, որ հանրապետությունը շահագրգռված Է կազմակերպության գործունեությամբ, որը, նրա գնահատմամբ, կարեւոր ավանդ Է ներդնում տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում: «Ակնկալում եմ ձեր աջակցությունն այդ հարցում»,-ասել Է նա՝ դիմելով միաժամանակ ՇՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի մեջ մտնող պետությունների՝ Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ղեկավարներին:

Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ մտնում են՝ Ռուսաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Չինաստանը եւ Ուզբեկստանը: ՇՀԿ-ի դիտորդ երկրների թվում են՝ Աֆղանստանը, Իրանը, Մոնղոլիան, Հնդկաստանը եւ Պակիստանը:

Հայերեն English Русский

Իրաքի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու Եմենի զարգացումները

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և ևս 9 անձի նկատմամբ

Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին