Իրավունք

Վարշավայում կանցկացվի մարդու իրավունքներին նվիրված ԵԱՀԿ ամենամյա համաժողովը

2 րոպեի ընթերցում

Վարշավայում կանցկացվի մարդու իրավունքներին նվիրված ԵԱՀԿ ամենամյա համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության 57 մասնակից պետությունների և գործընկերերկրների կառավարությունների 1000ներկայացուցիչներ և քաղաքացիականհասարակության ակտիվիստներկհավաքվեն Վարշավայում`վերանայելումարդու իրավունքների և ժողովրդավարության բնագավառում իրենց ընդունածպարտավորություններիիրականացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿԺողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքներիգրասենյակի(ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Վարշավայի բաժնի կազմակերպածերկշաբաթյա կոնֆերանսը կմեկնարկվիսեմպտեմբերի 23-ին: Բացման խոսքով հանդես կգա Եվրոպական Միության մարդու իրավունքներիհատուկ ներկայացուցիչ և ՀունաստանիԱԳնախկին նախարար Ստավրոս Լամբրինդիսը:

Այս տարի հատուկ նիստեր կանցկացվեն` նվիրված կրոնի կամ դավանանքի ազատությանը, հավաքների ազատությանը և ժողովրդավարական ընտրություններին, ընտրությունների դիտարկմանը:

Հանդիպումը կարևոր նշանակություն կունենա դեկտեմբերին Կիևում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարներիամենամյա հավաքին ընդառաջԵԱՀԿ Մարդու իրավունքների

օրակարգի սահմանման համար:Համաժողովը եզակի է այն առումով, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները լիակատար մուտք կունենանաշխատանքային նիստերին և կառավարությունների ներկայացուցիչների հետ հավասարապես քննարկել մարդու իրավունքների դեմ ուղղված մարտահրավերները:

Հանդիպման ընթացքում ավելի քան 60 օժանդակ միջոցառումներ կանցկացվեն

կառավարությունների, քաղաքացիական հասարակության խմբերի և ԵԱՀԿ ինստիտուտների կողմից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում