Տնտեսություն

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ում 3.5 միլիոն դոլարի առքուվաճառք է կատարվել

1 րոպեի ընթերցում

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ում 3.5 միլիոն դոլարի առքուվաճառք է կատարվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում սեպտեմբերի 18-ին կայացել է 3 միլիոն 500 հազար ԱՄՆդոլարի առք ու վաճառք` 407.77 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակման գինը կազմել է 407.75 դրամ, գործարքների քանակը՝ 26:

Նույն բորսայում սեպտեմբերի 2-ին դրամի նկատմամբ մեկ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.50, սեպտեմբերի 3-ին՝ 410 դրամ, սեպտեմբերի 4-ին՝ 412, սեպտեմբերի 5-ին՝ 412.79 դրամ, 9-ին՝ 411 դրամ, սեպտեմբերի 10-ին՝ 409.67, 11-ին՝ 409, 12-ին՝ 409.63: Օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում դոլարի փոխարժեքը տատանվում էր միջինում 406 դրամի սահմաններում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում