Մանկական բեսթսելլեր 12. Լևոն Անանյանի «Մայրենի լեզվի դասը» շաբաթվա ամենապահանջված մանկական ստեղծագործությունն է

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մանկական գրականությունը շարունակում է հետաքրքրել փոքրիկներին: Չնայած յուրաքանչյուր շաբաթ վաճառքի տարբերվող թվերին` այնուամենայնիվ, երեխաների համար որպես լավագույն նվեր ընտրվում է գիրքը:

Նախորդ շաբաթվա ամենաշատ պահանջված ու ընտրված նվերը գրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանի «Մայրենի լեզվի դասը» հեքիաթ-պատմվածքն է: Այն արդեն 8 ամիս ընդգրկվածծ է ամենաշատ գնված մանկական ստեղծագործությունների վարկանիշային աղյուսակում: Հեքիաթը սովորեցնում է չուրանալ մայրենին և չտրվել օտարամոլությանը: Ստեղծագործության մեջ հեղինակը որպես տիպիկ օրինակ առաջ է քաշում բադերի ընտանիքում ծառացած խնդիրը, թե ինչպես փոքրիկ բադիկի մայրը, ստիպելով փոքրիկին ու համոզելով վերջինիս հորը, ձագուկին կրթության է տալիս շների ավելի հեղինակավոր դպրոցում` անտեսելով ճուտիկի մայրենի «բադերենը»: Հեքիաթ-պատմվածքը դաստիարակչական նշանակություն ունի ու արդիական է նաև այսօր: Դա է պատճառը, որ հեղինակը որոշել է տպագրել 45 տարի առաջ գրված պատմվածքը: Գրքում կարևորվում է այն գաղափարը, որ առաջնայինը մայրենի լեզվի պահպանման հարցն է, որի մասին մի պահ չի մտածել բադիկի ընտանիքը, իսկ մայրենիի կորուստը բերում է ցեղի կորստին:

Երկրորդ հորիզոնականում «Արևիկ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» մանկական փոքրիկ հանրագիտարանն է, որի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղեն, մարմնի մասերի և այլ պատկերների հետ:

Հայ մեծանուն գրող, բանաստեղծ ու մանկագիր Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ն այս շաբաթ երրորդ հորիզոնականում են: Թումանյանի ստեղծագործությունները եւ մասնավորապես` հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրվել տարբեր ժողովուրդների կողմից,մշտապես ընդգրկված են վարկանիշային աղյուսակում: Դրանց հիմքում ժողովրդական ասույթներն ու պատումներն են: Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Բանաստեղծը խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները:

«Մանկական բեսթսելլեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա չորրորդ հորիզոնականում հայ մեծանուն գրող ու մանկագիր Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ն են: Այս ստեղծագործությունները նույնպես թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և դարձել համաշխարհային ստեղծագործության նմուշներ:

Շվեդ գրող, արձակագիր և սցենարիստ Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպին» հեքիաթը հինգերորդ հորիզոնականում է: Գիրքը տպագրության օրվանից կայծակնային արագությամբ ստացել է տարբեր մրցանակներ: Այն հեղինակի աղջկա նվերն էր փոքրիկներին և պատմում է կարմրամազ չարաճճի աղջկա արկածների մասին:

Վարկանիշային աղյուսակի վեցերորդ հորիզոնականում «Բյուրոկրատ» հրատարակչության «Կախարդական այբուբեն» ինտերակտիվ գիրքն է: Սեղմելով գրքի վրա դասավորված յուրաքանչյուր տառը` երեխան կսովորի արտասանել տվյալ տառը կամ դրանով սկսվող բառը: Գրքի ձևավորումը համապատասխանեցված է երեխաների տեսողական ապարատին ու չկան խանգարող գունային ֆոներ, իսկ նկարների չափը բավական մեծ է, որն առավել ընկալելի է դարձնում նկարազարդումը:

Սրան հաջորդում է դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը, որոնց զգալի մասն էկրանավորվել է ու հայտնի է փոքրիկներին:

Անգլիացի գրող, մաթեմատիկոս և փիլիսոփա Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» դասական մանկական վեպը, որը պարբերաբար ընդգրկվում է «Մանկական բեսթսելլեր»-ի ցանկում, այս անգամ ութերորդ հորիզոնականում է: Այն առաջին անգամ տպագրվել է 1865թ-ի հուլիսի 4-ին՝ Լիդել քույրերին՝ Ինային, Ալիսին և Էդիթին պատմելուց երեք տարի անց՝ Ալիսի խնդրանքով:

Իններորդ հորիզոնականում ռուսական ժողովրդական հեքիաթ «Բոքոնիկ»-ն է: Իսկ շաբաթվա վարկանիշային աղյուսակը եզրափակում է առաջին անգամ ցանկում ընդգրկված «Խիզախ ծովահենների գաղտնիքները»` տպագրված «Անտարես» հրատարակչության կողմից: Գիրքը պատմում է դաժան ծովահենների ու նրանց քողարկված գաղտնիքների, օրենքների ու բարքերի, նավերի ու դրոշների, ծովամարտերի ու թաքնված գանձերի մասին:

Վարկանիշային ցուցցակի կազմման համար հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Լևոն Անանյան

«Մայրենի լեզվի դասը»

Էդիտ պրինտ 46
2 +3 Իմ առաջին գիրքը Արևիկ 18
3 +4 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Արևիկ 16
4 +6

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 12
5 +4

Աստրիդ Լինդգրեն

«Երկարագուլպա Պեպին»

Զանգակ 10
6 * Կախարդական այբուբեն Բյուրոկրատ 10
7 * Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» Արևիկ 9
8 *

Լուիս Քերոլ

«Ալիսը հրաշքների աշխարհում»

Զանգակ 7
9 * Ռուս ժողովրդական հեքիաթ «Բոքոնիկը» ՋիԷսԷմ 6
10 նոր «Խիզախ ծովահենների գաղտնիքները» Անտարես 5
Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում