Արա Զոհրաբյանը Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունները կստանձնի հոկտեմբերի 4-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ ընտրվել է ՓՊ անդամ Արա Զոհրաբյանը` 713 ձայնով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՓՊ գործող նախագահ Ռուբեն Սահակյանը, երկրորդ տեղը գրավել է Տիգրան Աթանեսյանը` 94 ձայնով, իսկ Կրոմվել Գրիգորյանը ստացել է 57 քվե: Եղել են նաև անվավեր ճանաչված քվեաթերթիկներ: «Ինձ համար արդյունքները կանխատեսելի էին: Կանխատեսելի էր նաև այն, որ մեր ընտրությունները չէին կարող լինել կեղծված և չէին կարող լինել լցոնումներ, քանի որ սա փոքրիկ կոլեկտիվ է, և բոլորն իրար շատ լավ ճանաչում են: Ընտրությունների ողջ ընթացքը նկարահանվել և ձայնագրվել է, եղել են տեղական դիտորդներ ու լրագրողներ: Այնպես որ` ընթացել են այնպես, ինչպես մեր բոլոր ընտրությունները»,-ասաց Ռուբեն Սահակյանը` ավելացնելով, որ ՓՊ նորընտիր նախագահն իր լիազորությունները կստանձնի հոկտեմբերի 4-ից, քանի որ իրենն ավարտվում է հոկտեմբերի 3-ին:

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններըտեղի ունեցան2013թ-ի սեպտեմբերի 14-ին:Առաջադրված երեք թեկնածուներից երկուսը` Տիգրան Աթանեսյանն ու Կրոմվել Գրիգորյանը, ինքնառաջադրվել էին, իսկ Արա Զոհրաբյանին առաջադրել էր ՓՊ գործող նախագահ Ռուբեն Սահակյանը:Պալատի նախագահն ընտրվում է չորս տարին մեկ անգամ:

Հայերեն Русский

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը