Լոս Անջելեսում գործող «Armenian Power» հանցավոր խմբավորմանը հարող ութ ամբաստանյալներ ընդունել են իրենց մեղքը. ՀԴԲ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գործող «Armenian Power» հանցավոր խմբավորման չորս անդամներ և ևս չորս անհատներ ընդունել են իրենց մեղքը ավազակային հարձակումների, բանկային խարդախության, ինքնության տվյալների գողության և մի շարք այլ հանցանքների մեջ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի(ՀԴԲ) պաշտոնականկայքը, սեպտեմբերի 10-ին իրենց մեղավոր ճանաչած ամբաստանյալները, 2011 թվականինևս 62 անձանց հետմեղադրվել էինհանցավորգործունեություն ծավալելու մեջ, ինչի արդյունքում 2 միլիոն դոլարի վնաս էր պատճառվել:

«Իրենց մեղքն ընդունած ութ ամբաստանյալները ամենատարբեր դերակատարություն են ունեցել«Armenian Power»-ի ծավալած հանցավոր գործունեությունում` բանկային խարդախության, թմրամիջոցների տարածման, ինքնության և մուտքի քարտերի կեղծման և հրազենի ապօրինի տնօրինման մեջ»,- նշվում է ՀԴԲ-ի հայտարարության մեջ:

ԱՄՆ Կալիֆորնիայի շրջանային դատավոր Դին Պրեգերսոնի առաջ իրենց մեղավոր են ճանաչել երեսուներկուամյա Կարո Երկանյանը (102 տարվա ազատազրկում), երեսունչորսամյա Արման Թանգաբեկյանը (52 տարի), երեսունվեցամյա Արթուր Փեմբեջյանը (20 տարի), երեսունհինգամյա Ռեյմոնդ Թարվերդյանը (50 տարի), երեսունութամյա Սիմոն Անտոնյանը (2 տարի), երեսունիննամյա Խաչատուր Առաքելյանը (2 տարի), քսանիննամյա Վարդինե Անանյանը (30 տարի) և երեսուներկումյա Ադամ Դավուդյանը (20 տարի):

Մեղադրյալներն իրենց սահմանված պատիժը կկրեն 2013 թվականի նոյեմբերի 25-ից:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին