Քաղաքականություն

Գազի սակագնի սուբսիդավորման հարցը շուտով լուծում կստանա Մաքսային միության ներքո. Արմեն Մովսիսյան

2 րոպեի ընթերցում

Գազի սակագնի սուբսիդավորման հարցը շուտով լուծում կստանա Մաքսային միության ներքո. Արմեն Մովսիսյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի սակագնի սուբսիդավորման հետ կապված բանակցությունները շուտով կմոտենան իրենց տրամաբանական ավարտին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:«Այդ հարցը շուտով լուծում կստանա Մաքսային միության ներքո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացրեց Արմեն Մովսիսյանը:

Անդրադառնալով Մաքսային միությանը միանալու հարցին` նախարարը նշեց, որ դրական է գնահատում այդ քայլը: «Մաքսային միությանը միանալու մասին որոշումը կարող է դրական ազդել Հայաստանի տնտեսության վրա, հատկապես էներգետիկայի ոլորտում, քանզի հիմնական մեր էներգակիրները ներկրվում են հենց Ռուսաստանից»,-ընդգծեց նախարարը:

Հայաստանում հուլիսի 7-ից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համարամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը դարձել է 156 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար, իսկամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվել է 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար:«ՀայՌուսգազարդ»-ն առաջարկել էր գինը132 000 դրամիցբարձրացնել 221 000 դրամի, սակայն ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ սուբսիդավորման աղբյուրներ կգտնի, որպեսզի թանկացումը այդքան խիստ չլինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում