Քաղաքականություն

Շարմազանովը Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականներն իրարամերժ է համարում

2 րոպեի ընթերցում

Շարմազանովը Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականներն իրարամերժ է համարում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականները իրարամերժ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը` անդրադառնալով Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Կոնգրեսի վարչության նիստում արած հայտարարություններին, մասնավորապես, որ Մաքսային միությանը միանալը ձախողված քայլ է:«Ես նայել եմ տեսանյութը և նկատել, որ առաջին նախագահի խոսքում իրարամերժ գնահատականներ են տրված: Գնահատկանների մի մասի հետ ես համամիտ եմ, մասնավորապես այն, որ քաղաքականության մեջ վիրավորանքի լեզուն չպետք է լինի, բայց եթե վերհիշենք առաջին նախագահի և իր թիմի գործունեությունը, ապա դա այդքան էլ այդպես չէ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նկատեց Շարմազանովը` հավելելով, որ եթե որոշել են առանց վիրավորանքի խոսել, ապա լավ է ուշ, քան` երբեք:

Շարմազանովը Բաթումի պայմանագրի համեմատումը Մաքսային միությանը միանալու հետ հաջողված չի համարում: «Ես մի քիչ զարմացած եմ այդ իմաստով, բայց քաղաքական թոշակառու է, ինչ ասեմ»,-նկատեց ԱԺ փոխնախագահը:

Հայազգայինկոնգրես կուսակցությունը սեպտեմբերի 7-ին վարչության նիստ էր հրավիրել, որը վարել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:Նիստում, անդրադառնալով Մաքսային միությանը միանալու հարցին, Տեր-Պետրոսյանն ասել է, թե «Մաքսային միությանը միանալն ավելի նվաստացուցիչ է, քան Բաթումի պայմանագիրը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում