Քաղաքականություն

Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ նիստ է անցկացրել

2 րոպեի ընթերցում

Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ նիստ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահել է Հայ Ազգային Կոնգրեսիվարչությանսեպտեմբերի 7-ին տեղի ունեցած նիստու: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀԱԿ-ից, նիստում հաստատվել են Իրավական հարցերի, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական և բնապահպանական հարցերի, Հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների քարտուղարները, ինչպես նաև Տնտեսական և բնապահպանական հարցերի և Հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների գործառույթները:

Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել խորհրդարանական խմբակցության կատարած աշխատանքների և առաջիկա նստաշրջանում գործունեության ծրագրի վերաբերյալ: Փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի Լիբերալ Դեմոկրատների դաշինքի առաջիկա համագումարի և դրան Կոնգրեսի պատվիրակության մասնակցության վերաբերյալ: Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը հաղորդում է ներկայացրել կուսակցության անդամների հաշվառման և տարածքային կազմակերպությունների ժողովների հրավիրման ընթացքի մասին:

Վարչությունը որոշում է կայացրել հոկտեմբերին երիտասարդական համագումար անցկացնելու և դրա նախապատրաստման նպատակով կազմկոմիտե ստեղծելու վերաբերյալ:

Նիստում ելույթ է ունեցել Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում