Էդվարդ Նալբանդյանը Շտեֆան Ֆյուլեի հետ Բրյուսելում քննարկել է Մաքսային միությանը միանալու հարցը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապեըտության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջին զարգացումների առնչությամբսեպտեմբերի 5-ին, Բրյուսելում քննարկումներ է ունեցելԵվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարՇտեֆան Ֆյուլեի հետ:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵՄ պաշտոնական կայքը, կողմերը քննարկել են Մաքսային միությանը միանալուՀայաստանիորոշումը և դրա ազդեցությունը ԵՄ-Հայաստան ասոցացաման գործընթացի վրա:
Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը շարունակել ԵՄ-ի հետ խորը և ընդարձակ համագործակցության զարգացումը, որը չի հակասի Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը:
Հանդիպումից հետո ԵՄ հանձնակատարը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.«Մեր գործընկերների հետպարբերաբարանցկացվողխորհրդակցությունների միջոցով մենք շարունակում ենք նոր իրավիճակի գնահատման աշխատանքները և գտնվում ենք մեր անդամ պետություններին տեղեկացնելու և նրանց հետ խորհրդակցելու ընթացքում: Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի հայտարարությունից հետո, սակայն, դժվար է պատկերացնել Հայաստանի հետԱսոցացման համաձայնագրի նախաստորագրումընոյեմբերին կայանալիքՎիլնյուսի գագաթաժողովում` ինչպես նախապես պայմանավորված էր բանակցությունների ժամանակ:
Ելնելով ներկայումս մեր ունեցած տեղեկություններից` Մաքսային միության կողմից և ԵՄ Ասոցացման համաձայնագրի/Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերով սահմանվող պարտավորություններիհամատեղելիությունը դեռևս խնդրահարույց է:
Մենք հարգում ենք մեր գործընկերների ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը` թե ինտեգրման որ ծրագրին կամ համագործակցության ինչպիսի շրջանակի նրանք կցանկանային հետամուտ լինել, և համոզված ենք, որ մեր բոլորի շահերից է բխում հետագայում էլ Հայաստանի հետ ամրապնդել այն ամենն, ինչի հասել ենք վերջին տարիների մեր գործընկերության ընթացքում»:
Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով կատարելիք անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Միաժամանակ, ՀՀ նախագահը նշել է, որ Մաքսային միությանը միանալու որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ: Իսկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը մնում է Հայաստանի օրակարգում: